ԵՄ-ն Հայաստանի հետ անվիզա ռեժիմը կքննարկի որոշ պայմաններ բավարարելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

վիզա

Եվրամիությունը զգուշացրել է, որ Արևելյան գործընկերության  երկրների հետ անվիզա ռեժիմի շուրջ բանակցությունները կսկվեն, միայն մի քանի պայմանների կատարման դեպքում։ Այս մասին հայտնում է Swissinfo.ch-ն՝ վկայակոչելով մայիսի 11-ին ԵՄ խորհրդի՝ «Արևելյան գործընկերության» քաղաքականության մասին ընդունած հրամանագիրը։

 Եմ կարճաժամկետ այցերի համար անվիզա ռեժիմից օգտվում է ԱլԳ 6 երկրից երեքը՝ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան․ Հայաստանի, Բելառուսի և Ադրբեջանի քաղաքացիների համար վիզա է պահանջվում։

Խորհուրդն ընդգծել է, որ վիզաների ազատականացման գոյություն ունեցող ծրագրերն հաջողությամբ իրականություն դարձնելու համար կարևոր է կատարել վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրերի կետերն ու համապատասխանել չափանիշներին:

 «ԱլԳ մյուս երկների հետ ԵՄ մուտքի վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները կուսումնասիրվեն առաջիկայում, եթե պայմանները թույլ տան»,- ասված է հրամանագրում։