Գագիկ Խաչատրյանի պաշտպաններն արձագանքել են վարչապետին խոսնակի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

խոսնակ

Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի խոսնակի հայտարարությունը։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև:

««Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Ucom» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի հաղորդումը, որը հրապարակվեց տասնյակ ԶԼՄ-ներում, ենթադրում էր տրամաբանական իրավական գործողություններ, վարչապետի խոսնակը ամրագրեց հանրայնորեն, որ ոչ միայն Գուրգեն Խաչատրյանի ասվածը ճշմարիտ է, այլև ընդգծեց, թե սեփականության վերաբաշխման անօրինական և ոչ իրավաչափ բաշխում է տեղի ունենում, ինչը հուշում է, որ կարող են այլ թաքնված շահեր լինել։ 

Ի՞նչ կոնկրետ օրակարգ ու մոտիվներ է որդեգրել ՀՀ կառավարությունը, որը, ընդգծենք, ոչ թե ի շահ պետության, այլ կոնկրետ սուբյեկտների կարող է տանել։

Այս առիթով մենք կարևոր ենք համարում արձանագրել.

1. ՀՀ Վարչապետի մամուլի խոսնակը՝ ըստ իր կողմից պաշտոնական հաստատման, խոսում է ՀՀ վարչապետի և կառավարության անունից՝ համաձայնեցնելով բովանդակությունն իր անմիջական ղեկավարի հետ։ Ուրեմն թույլ տվեք նշել, որ առնվազն այնթույլատրելի է նման բարձր պաշտոնին նման հայտարարությամբ կանխակալ իրավական գնահատականներ տալն ու արտահայտություններ անելը, ինչպիսիք են, օրինակ «կառավարության ունեցած տվյալներով» կամ «ապօրինի  ծագում  ունեցող գույք»: Երբվանի՞ց է վարչապետի աշխատակազմը քննչական գործառույթներ ստացել։ Մենք արձնագարում ենք, որ տեղի ունեցածը առանց ենթատեքստի և բաց ուղղորդում է իրավապահ մարմինների գործունեությանը: Այս հայտարարությունից հետո պաշտոնատար անձինք, որոնք պետք է այս գործին առնչվեին, ուղիղ ու բացահայտ ճնշման մթնոլորտում են գործելու և կաշկանդված կլինեն արձանագրել որևէ այլ իրողություն, քան այն ինչ ներկայացվել է ՀՀ վարչապետի խոսնակի անունից որպես «օբյետիվ» իրողություն։ 

2. Մենք ականատեսը եղանք պետական բարձր մակարդակով կատարվող վիրավորանքի ու զրպարտության հրապարակման։ Ի՞նչ է նշանակում կոռուպցիոն «մաֆիոզ» համակարգ. կա՞ արդյոք նման մեղադրանք, կա՞ արդյոք դատարանի դատավճիռ կամ վճիռ։ Մենք արձանագրում ենք, որ տեղի է ունեցել Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում, ինչի առնչությամբ մենք դիտարկում ենք համապատասխան  դատավարական գործողությունների ծավալը, դրանց կատարման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը։

3. Մենք տեղեկացնում ենք, որ Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունը հաջորդեց ծանուցումը։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ առկա ամբողջ քրեադատավարական գործիքակազմը կիրառվում են ոչ իրավական տրամաբանությամբ։ Հաշվի առնելով այս ամենը, Գուրգեն Խաչատրյանին հորդորել ենք վերանայել իրավապահ մարմինների անտրամաբանական գործողություններին շարունակ ընդառաջ գնալու մոտեցումը, որը կարող է ներառել ներկայանալը, համագործակցելը և տեղեկատվություն տրամադրելը։ 

4. Մենք այսպիսով արձանագրում ենք, որ գործընթացները, որոնք այսուհետև կոնկրետ օրակարգ են սպասարկում և դուրս են իրավական տրամաբանությունից։ Ակնհայտ ու անթաքույց ձևով սեփականության վերաբաշխման, բիզնեսի ապակայունացման և հազարավոր աշխատակիցներին միտումնավոր կամ անզգուշությամբ վնասելու գործընթացն այսուհետև կենտրոնական պատասխանատու ունի, որն արձանագրում ենք»։ 

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հայտարարությունը այստեղ: