ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 50 հազար մարդ, վերականգնվել՝ 80 հազարը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

ԱՄՆ

Ըստ Ջոն Հոպկինսի համալսարանի տվյալների՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է ավելի քան 50000 մարդ։

Երկրում վարակակիր է 870000 մարդ: Վիրուսից ապաքինվել է 80000-ը:

Այսպիսով, ԱՄՆ-ն շարունակում է մնալ կորոնավիրուսի տարածման ամենախոշոր օջախն աշխարհում։ Հաջորդիվ Իսպանիան է, որտեղ կա  կորոնավիրուսի 219000 վարակակիր: Նաև մեծ թվով կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել Իտալիայում՝ շուրջ 189000 մարդ:

Ընդհանուր առմամբ աշխարհում, ըստ վերջին տվյալների, գրանցվել է վարակման 2,7 միլիոնից ավելի դեպք, որից 192000-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսից վերականգնվել է 752000 մարդ: