Amnesty International-ի՝ 2019-ի զեկույցը պատրաստ է. անդրադարձ կա ՀՀ-ին և Քոչարյանի գործին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

քոչրարյան

«2019 թվականին Մարդու իրավունքներն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում». «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է հերթական զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստանին:

Ըստ զեկույցի՝ Հայաստանում դատական իշխանության վրա գործադիրի հնարավոր ճնշման պայմաններում եղել են նաև լիազորությունների չարաշահման համար կասկածվող նախկին իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների քրեական հետապնդումներ և ձերբակալություններ: Որպես օրինակ նշվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը՝ կապված «սահմանադրական կարգը տապալելու» և կաշառք ստանալու վերաբերյալ՝ 2018-ին առաջադրած մեղադրանքների հետ:

Աղբյուրը նաև մանրամասնում է, որ Ռոբերտ Քոչարյանը չի ընդունել մեղադրանքները՝ դրանք համարելով չհիմնավորված և քաղաքական դրդապատճառներ ունեցող: Նշվում է, որ երբ 2019 թվականի մայիսին դատարանը Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակեց, Նիկոլ Փաշինյանը պահանջել է դատական համակարգի համապարփակ բարեփոխում՝ հորդորելով արգելափակել դատարանների շենքերը, ինչպես նաև հրապարակավ քննադատել, դատավորներին:

Զեկույցին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։