Արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Մարտի 16-ի Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հանրաքվեին։ Նա մասնավորապես հայտարարել է, որ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունը որոշեց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարել։ Որոշումը կայացվել է գործադիրի՝ մարտի 16-ի նիստում։ 

«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18։30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17։00-ն հայտարարել արտակարգ դրություն»,- նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի, մեկուսացված է ավելի քան 300 հոգի: