Եթե անհրաժեշտություն լինի, կքննարկենք հանրաքվեի հարցը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

Փաշինյան

Որևէ քաղաքական նպատակ չի կարող ավելի բարձր լինել, քան հանրային անվտանգությունը և առողջությունը։ Ըստ ամենայնի, առաջիկա օրերին կքննարկենք և որոշում կկայացնենք ապրիլի 5-ի հանրաքվեի վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե տեսնենք, որ իրավիճակին այնպիսին է, որ հանրաքվեի անցկանցում ու համաճարակային իրավիճակը հակասում են իրար, դրա մասին որոշում կակայցնենք, որը կլինի հիմնավորված։

Եթե անհրաժեշտություն ծագի, կառավարությունը կքննարկի ՀՀ որոշ հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությունը։ Ամեն դեպքում ուզում եմ ասել, որ մեր քայլերն ուղղված չեն ինչ որ իրավիճակի, որը վերահսկողությունից դուրս է եկել»,- ասել է Փաշինյանը։