Մեծ Բրիտանիայի առողջապահության փոխնախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

nardin
Times-ը գրում է, որ Մեծ Բրիտանիայի առողջապահության փոխնախարար Նադին Դորիսը վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով: Դեռևս հայտնի չէ, թե ումից կարող էր վարակը փոխանցվել նրան կամ ում կարող էր նա փոխանվել վարակը, սակայն աղբյուրը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ փոխնախարարի շփման շրջանակը լայն է:

Նադին Դորիսն իրեն վատ է զգացել մարտի 6-ին, այնուհետև՝ Դաունինգ սթրիթում Կանանց միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ, որին ներկա են եղել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և նրա հղի ընկերուհին:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 382 դեպք, որից 6-ը՝ մահվան ելքով, 18-ը ապաքինվել է։