Դատախազությունը հաստատեց ինձ վերաբերվող քրգործի փոփոխված մեղադրականը․ թեժ գարուն է լինելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործը դատարան ուղարկելուն:

«Դատախազությունը վերջապես հաստատեց ինձ վերաբերվող քրեական գործի փոփոխված մեղադրականը (իբր թե պաշտոնեական լիազորությունները չարաշահել և պաշտոնեական կեղծիք ենք կատարել) և գործն ուղարկեց դատարան»,- գրել է Բաբայանը և հավելել՝ «փաստորեն ՍԴ լիազորությունները չեն յուրացվել»:

Նշենք ,որ ավելի վաղ Գոռ Աբրահամյանը հայտնել էր Արսեն Բաբայանի ու Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացության հաստատման և այն քրեական գործի հետ դատարան ուղարկելու մասին։

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական լիազորությունների չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը:

Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածներով: Վարույթն իրականացնող մարմինը նրանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար։