Մոսկովյան տաքսու վարորդները հրաժարվում են չինացիներին տեղափոխել՝ պահանջելով կրկնակի գին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

Մոսկվա

«Մոսկվա» լրատվական գործակալությունը հայտնում է, որ ՌԴ մայրաքաղաքում տաքսու վարորդների շրջանում հայտնաբերվել են դեպքեր, երբ վերջիններս հրաժարվել են տեղափոխել չինացիների, իսկ որոշ դեպքերում էլ տեղափոխելու համար պահանջել են կրկնակի գին։

Ըստ աղբյուրի՝ սա պայմանավորված է Չինաստանում տարածված կորոնավիրուսի հետ։ Մոսկովյան առանձին խոշոր տաքսի ծառայություններ սկսել են ներքին հետաքննություն պարզելու համար, թե իրենց ծառայությունում չինացիների տեղափոխման հետ կապված դեպքեր եղե՞լ են, թե՞՝ ոչ։

Կորոնավիրուսիով հիվանդացածների թիվը Չինաստանում հասել է 600-ի, կա 2 տասնյակից ավելի մահացած։