Կապառոսն ու Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կարող են կրկին միասին աշխատել` իսպանական ակումբում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

aa

Իսպանական «Սևիլիան» շարունակում է հետաքրքրվել Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով։

Այս մասին հայտնում է Euro-Football-ի աղբյուրը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը պատրաստ է ամռանը ակտիվացնել ֆուտբոլիստի շուրջ բանակցությունները։ Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրություն կա նաև Իսպանիայի մի քանի այլ ակումբներից։

Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» հետ պայմանագիր ունի մինչև հաջորդ տարվա ամառը: Ֆուտբոլիստը ակումբում է 2021 թվականից: Այս մրցաշրջանում Նաիրը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է երկու գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։

--00—ՍՊ