Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

dd

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության փուլի բրոնզե մեդալակիր: 

Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի հենացատկի վարժությունում Դավթյանը գրավեց 3-րդ տեղը` դառնալով բրոնզե մեդալակիր:

Դավթյանը հաղթել էր գավաթի խաղարկության նախորդ երեք փուլերից երկուսում:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր էր դարձել Համլետ Մանուկյանը և բրոնզ էր նվաճել Արթուր Ավետիսյանը:

--00--ՍՊ