ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Թուրքիայում սառնամանիք է, վերջին 10 տարվա մեջ նման եղանակ այս սեզոնին չի գրանցվել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
Ապրիլի 10-ից 12-ը Թուրքիայում ջերմաստիճանը նվազել է մինչև -15 °C, դիտվել են նաև տեղումներ ձյան և կարկուտի տեսքով։
Սառնամանիքը վնաս է հասցրել ֆերմերներին, պետությունը մտադիր է աջակցել տուժած արտադրողներին։
--00--ՍՊ