Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

ֆֆ

Այսօր՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 41-ամյա Կարեն Միքայելյան վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայում, հայտնում Shamshyan-ը։ 

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն ավտոմեքենան դեպքի վայրից պետք է հեռացվի ավտոքարշակի միջոցով։

--00—ՍՊ