Տավուշի 3-րդ բանակային կորպուսը կազմալուծելո՞ւ են, եթե առաջնագծի փոխարեն իբր սահման ենք ունենալու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Փաշինյանն ասում է՝ խրամատներից պետք է դուրս գանք, ունենանք սահման, ոչ թե առաջնագիծ, այդ դեպքում 3-րդ բանակային կորպուսն ի՞նչ ենք անելու, Երևա՞ն ենք բերելու։ Մի պայծառ օր կարող են ասել՝ ի՞նչ ենք անում բանակային կորպուսը, եկեք դռները փակենք, սահմանապահները շներով կանգնած են։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։

«Բաքվի ռազմավարական նպատակներից է՝ ինչպես կազմաքանդեց Արցախի ՊԲ-ն, նույն տրամաբանությամբ կազմաքանդեն հայկական զինված ուժերը, իսկ ՀՀ իշխանությունը ԶՈւ-ն փոքրացնելու և անվտանգային համակարգը քանդելու գործընթաց է սկսել, ոչ մի երկրի ղեկավար չի ասել, որ բանակը պետք է լինի վերջին տեղում»,- ընդգծեց Մանգասարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ