Չնայած իշխանության արևմտամետ քաղաքականության՝ Արևմուտքի համար ՀՀ տնտեսությունը մնում է անհետաքրքիր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

ֆ

 

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է 2023թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալներին՝ ըստ երկրների․

գ

«Ակնհայտ է, որ նույնիսկ իշխանությունների վարած արևմտամետ քաղաքականության, Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր։

Հայաստանում տարեկան կատարվող ՕՈՒՆ ամբողջ ծավալը արևմտյան մեկ լուրջ ընկերության ներդրման ծավալին էլ չի հասնում։

Փաստացի, իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը որևէ լուրջ արդյունք չի արձանագրում տնտեսական ոլորտում։

Հատկանշական է, որ արևմտյան երկրները շարունակում են ակտիվ ներդրումներ կատարել Ադրբեջանում, որը ներդրումների գրավչության տեսանկյունից հեռու է արևմտյան չափանիշներից։

Օտարերկրյա ներդրումները վաղուց դարձել են միջազգային հարաբերությունների բաղկացուցիչ մաս և Հայաստանի արձանագրած ցուցանիշները խոսում են այն մասին, որ իշխանությունները որևէ ոլորտում չեն կարողանում որակյալ հարաբերություններ հաստատել միջազգային գործընկերների հետ»,- գրել է նա։

--00—ՍՊ