Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկը»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

photo_2024-04-16_14-09-09

Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը։ Այս մասին տեղեկանում ենք համայնքապետարանից։

«Կտեղադրվի նոր` ավելի արդի և գեղեցիկ տարբերակը, իսկ ամբողջ ընթացքը իհարկե կհրապարակվի մեր (համայնքապետարանի պաշտոնական) էջում։

Հիշեցնենք, որ դեպի քաղաքի խորհրդանիշ՝ «Եղնիկ»տանող ճանապարհը վերանորոգվել և լուսավորվել է /հոլովակներն ու լուսանկարները՝ մեր էջի հրապարակումներում/, լուսավորվել են նաև հարակից ժայռերը։

Ծրագրի մյուս բաղադրիչը դիտահրապարակի կառուցումն է»։

--00—ՅՄ