Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը հայտարարել է ժամանակավոր փակման մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

gg

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը հայտարարել է, որ ապրիլի 14-ից փակ է լինելու հանրության համար մինչև հետագա ծանուցումը։

Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը,  դիվանագիտական առաքելության «X»-ում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ հյուպատոսական ծառայությունների մատուցումը հայրենակիցներին դեռ երաշխավորված է։ Տրվում է նաև էլեկտրոնային փոստի հասցեն և շտապօգնության հեռախոսահամարը:

Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը «ՏԱՍՍ»-ին դեռ չի պարզաբանել հյուպատոսության փակման պատճառները: