Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ֆֆ

Արևմտյան քաղաքական վերնախավն ագրեսիվ հայտարարություններ է անում Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու անհրաժեշտության մասին, բայց նրանք, որ ցանկանում են դա անել, պետք է չմոռանան, որ գործ ունեն միջուկային տերության հետ: Այդ մասին ТАСС-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ 

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմիցս եւ ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, իսկ Արեւմուտքից, դրան ի պատասխան, հնչում են «սուպերգրեսիվ» հայտարարություններ, որ վկայում են քաղաքական էլիտաների լիակատար դեգրադացիայի մասին:

Միևնույն ժամանակ, բարձրաստիճան դիվանագետը «մռայլ» է անվանել սպառազինությունների վերահսկման հայեցակարգի հեռանկարները: Նա նշել է, որ կախարդական փայտիկի շարժումով այս ոլորտում նոր համաձայնագրեր չեն առաջանա։ Իսկ ռազմավարական կայունության շուրջ երկխոսության համար, նրա համոզմամբ, անհրաժեշտ են արմատական տեղաշարժեր ԱՄՆ քաղաքականության մեջ։

--00—ՍՊ