Իրանը չի ձգտում Մերձավոր Արևելքում էսկալացիայի ուժեղացմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

քա.

Իրանական կողմը չի ձգտում սրել ռազմաքաղաքական լարվածությունը Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։

«Իրանը չի ձգտում սրել լարվածությունը տարածաշրջանում և, վերահաստատելով իր հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքներին ու նպատակներին, Իրանն ավելի կոշտ միջոցներ կձեռնարկի Իսրայելի ցանկացած գործողությունների դեմ, որոնք հատում են Իրանի կարմիր գծերը ցանկացած մակարդակում»,- Tasnim գործակալությունը մեջբերում է Քանանիի խոսքերը:

--00—ԼՀ