Իրանում մեկ օրում գրանցվել է COVID-ի 3.117 նոր դեպք. մահացածների թիվն ավելացել է 64-ով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

իրան.կորոնա

Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է երկրում կորոնավիրուսի՝ հունիսի 2-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3.117 նոր դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը՝ 157.562:

Երկրում մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 64-ով՝ ընդհանուր կազմելով 7.942:

Ծանր վիճակում է գտնվում 2.565 մարդ, ապաքինվել է ևս 2.073-ը: Հիվանդության բռնկումից ի վեր, ընդհանուր առմամբ, կա 123.077 ապաքինված:

Մինչ այժմ կատարվել է կորոնավիրուսայի հիվանդության ախտորոշման 975.936 թեստավորում:

Տեսանյութեր

Live

Լրահոս