Լուիս Ալբերտոն կհեռանա Լացիոյից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

ի.

«Լացիոյի» հարձակվող Լուիս Ալբերտոն հայտարարել է, որ ամռանը կհեռանա հռոմեական ակումբից։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Ես գիտեմ, որ սա իմ վերջին մրցաշրջանն է «Լացիոյում»: Չեմ ցանկանում ավելի շատ գումար վերցնել ակումբից, արդեն պայմանագիրը խզեու դիմում եմ ներկայացրել։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ ես մի կողմ քաշվեմ»,- Ալբերտոյի խոսքն է մեջբերել Football Italia-ն։

31-ամյա իսպանացին «Լացիո» է տեղափոխվել «Լիվերպուլից»՝ 2016 թվականին։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

--00—ԼՀ