ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Թուրքական կողմի խնդրանքով՝ ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Թուրքիայի դեսպան Թ. Բիլհիչին։ Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Հաղորդվում է, որ կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Հետաքրքրություն են հայտնել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում շարունակել աշխատանքը՝ որպես Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման առանցքային գործոն:
Հաղրոդագրության մեջ նշվում է․ «Կողմերը քննադատել են Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածություն մտցնելու և այն ապակայունացնելու «հավաքական Արևմուտքի» փորձերը»։
--00—ՍՊ