Էրդողանն ու Իրաքի նախագահը քննարկել են տարածաշրջանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

ֆֆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի նախագահ  Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակ։

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև ահաբեկչության դեմ պայքարը, «Զարգացման ուղի» նախագծի իրականացումը, ինչպես նաև տարածաշրջանային արդի թեմաներ։

Նշվում է նաև, որ Էրդողանը և Ջամալ  Ռաշիդը շնորհավորանքներ են փոխանակել Կուրբան Բայրամի՝ Զոհաբերության տոնի կապակցությամբ։ Այն նշվում է Իիլամական օրացույցի 9-րդ ամսվա՝ Ռամադանի ավարտին։

Աղբյուրը՝ Ermernihaber