2027 թվականի օգոստոսի 2-ին Հայաստանում կդիտվի Արեգակի մասնակի խավարում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

գ

Արեգակի ամբողջական խավարումը ՀՀ-ին ամենամոտ կլինի Եգիպտոսում 2027 թվականի օգոստոսի 2-ին: Այդ օրը Հայաստանում կդիտվի Արեգակի մասնակի խավարում և Լուսինը կծածկի Արեգակը 45%-ի չափով:

Արեգակի ամբողջական խավարումը ՀՀ-ում կդիտվի միայն 36 տարի անց՝ 2060 թվականի ապրիլի 30-ին:

Աղբյուրը՝ ՀՀ Հիդրոօթերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն

--00—ՍՊ