Իրանցի սահմանապահները 530 կգ թմրանյութ տեղափոխող նավ են առգրավել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

ff

 

Իրանի Հարավային Հորմոզգան նահանգում սահմանապահ ծառայության հրամանատար Բահադոր Իսմաիլին հայտնել է Բանդար Աբասի մերձակա ջրերում 530 կգ թմրանյութ տեղափոխող նավի առգրավման մասին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:

Սահմանապահ ծառայության բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ նավի առգրավումը հաջող է անցել, ինչի արդյունքում հայտնաբերվել է 530 կգ մետամֆետամին, որը թաքցված է եղել կապոցներում:

--00—ՍՊ