ԱՄՆ-ն ցեղասպանության նշաններ չի տեսնում Գազայում Իսրայելի գործողություններում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

ֆֆ

 

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ապացույցներ չունի, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում Գազայի հատվածում ընթացող մարտերի ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Մենք դրա մասին որևէ ապացույց չունենք», - ասել է Օսթինը Միացյալ Նահանգների Սենատի Զինված ուժերի հանձնաժողովում՝ պատասխանելով Գազայում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցին:

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, որը կապված է կողմերի տարածքային շահերի հետ, երկար տասնամյակներ շարունակ լարվածության և կռիվների աղբյուր է տարածաշրջանում։ 1947 թվականին ԽՍՀՄ-ի ակտիվ դերակատարմամբ ՄԱԿ-ը որոշեց ստեղծել երկու պետություն` Իսրայելը և Պաղեստինը, բայց ստեղծվեց միայն իսրայելականը:

--00—ՍՊ