Մասիս քաղաքում հրդեհ է բռնկվել «Շատարան» հացատանը. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

տ

Այսօր՝ ապրիլի 8-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի հանրապետության փողոցի թիվ 27/1 հասցեում գործող «Շատարան» հացատան պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտակա հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են հացատան աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները նախ մեկուսացրել, ապա մարել են կրակը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ