Արդարադատության նախարարը ծանոթացել է «Աբովյան» ՔԿՀ-ում իրականացվող շինարարական աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

434058022_818593756975909_3201286932531734410_n

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:

Նախարարը ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց պահման պայմանների, ուսումնական հատվածի բարելավմանն ուղղված կապիտալ նորոգման աշխատանքներին, իրենց հետ մինչև 3 տարեկան երեխա ունեցող ազատազրկված մայրերի համար առավել բարենպաստ կոմունալ-կենցաղային պայմանների ստեղծման գործընթացին:

Շրջայցի ընթացքում նախարարին ներկայացվել է շինարարական աշխատանքների ժամանակացույցը: Գրիգոր Մինասյանի կողմից տրվել են հանձնարարականներ:

--00—ՅՄ