Հրապարակվել է ևս 13 իրանցիների տվյալներ, որոնք նոյեմբերի 30-ին մտել են Ստեփանակերտ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

photo_2022-12-07_12-04-47

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ադրբեջանական քարոզչադաշտը շարունակում է ակտիվ պահել Արցախ եկող «իրանցի դիվերսանտների թեման»: 

Հիշեցնեմ, որ նախորդիվ հայտարարում էին, թե իբրև 14 իրանցի, որոնք «հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են» ռուս խաղաղապահների թույլտվությամբ հայտնվել են Արցախում:

Խաղաղապահները մինչ այդ նշել էին, որ նրանք շինարարական աշխատանքներին են մասնակցում, բայց ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, թե իբրև նրանք հետախուզական գործունեություն են իրականացնում: 

Այս կապակցությամբ նույնիսկ բողոքի նոտա էին հղել Իրանին: Այժմ էլ ադրբեջանական կայքերից մեկը հրապարակել է ևս 13 իրանցիների տվյալներ, որոնք նոյեմբերի 30-ին մտել են Ստեփանակերտ: 

Կայքը նշում է, որ նրանք մտել են Ստեփանակերտ միկրոավտոբուսով, որի վարորդը եղել է հայ՝ Յուրա Բաղդասարյանը: Ինչ խոսք, մեր ագրեսիվ ու ռազմատենչ հարևանը շարունակում է ինտենսիվ աշխատել մի քանի ուղղություններով: 

Ուշագրավն այն է, որ նույն Ադրբեջանը շարունակում է իսրայելական ռազմական–հետախուզական ներկայությունն ապահովել հենց Իրանի քթի տակ, ինչպես օրինակ՝ Կովսականում՝ «խելացի գյուղերի» անվան տակ»։

--00—ՅՄ