Հիմա է ժամանակը Բաքվի հետ համաձայնության գալու, որ մեր տարածքից հետ գնան, հետո ուշ կլինի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

Տավուշից տարածքներ տալը պատերազմից հետո մեր հերթական նահանջներից մեկն է, քանի դեռ նոր է սկսվում սահմանագծումը, հիմա է ճիշտ ժամանակը Բաքվի հետ համաձայնության գալու, որ հետ քաշվեն, հետո ուշ կլինի։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Հարությունյանի համոզմամբ, սահմանազատումը նոր խնդիրներ է առաջացնելու, այն խորացնելու է թշնամությունը, Տավուշի այդ հատվածից հայ զինվորները եթե հետ քաշվեն, Բաքուն առաջ է գալու և մոտենալու է մեր բնակավայրերին՝ նոր սադրանքների համար առիթ փնտրելով։

«Փաշինյանը պատերազմից հետո պետք է հարաբերությունների կարգավորմամբ զբաղվեր, նա չհասկացավ իր լեգիտիմության իմաստը, նրան թվաց՝ դա իրեն իրավունք է տալիս հայելու մեջ նայել ու հրճվել՝ ասելով՝ «ինչ լավն եմ, հեղափոխական եմ», փոխանակ զբաղվեր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ, փոխզիջումներով խնդիրների լուծման ճանապահով է գնում»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ