Լևոն Քոչարյանի մոտ ախտորոշվել է փակգանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում․ ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

99

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանին մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում, վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Այս մասին 24News-ին տեղեկացրեց «Նաիրի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը։

Ավելի վաղ 24News-ը տեղեկացրել էր, որ Լևոն Քոչարյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։

Նա ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից:

 

--00—ԱՊ