Օգնեք տեղահանվածներին, հաստատեք խաղաղություն. Հռոմի պապը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Ֆ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Զատկի իր ավանդական ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանին և Ադրբեջանին:

  «Կոչ եմ անում բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի միջազգային հանրության աջակցությամբ նրանք կարողանան շարունակել երկխոսությունը, օգնել տեղահանվածներին, հարգել ու պահպանել տարբեր կրոնական դավանանքների պաշտամունքի վայրերը և հասնել խաղաղության համաձայնագրի»,- ասել է հովվապետը։

Նա կոչ է արել նաև Ռուսաստանին և Ուկրաինային գերիներ փոխանակել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, իսկ իսրայելցիներին և պաղեստինցիներին հորդորել է հրադադար հաստատել:

 

 --00—ԱՊ