Հռոմի պապը Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության հորդոր է հղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

enlarge (1)

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հետևում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված աղետալի վիճակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա այդ մասին հայտարարություն է արել.

«Այս օրերին հետևում եմ Լեռնային Ղարաբաղի փախստականների ողբերգալի իրավիճակին։ Կրկնում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության իմ հորդորը և կոչ ուղղում միջազգային հանրության աջակցությամբ կողմերի երկխոսության համար, որը կհանգեցնի երկարաժամկետ համաձայնության՝ վերջ դնելով հումանիտար ճգնաժամին։ Աղոթքս եմ բարձրացնում Ստեփանակերտ քաղաքի մոտակայքում վառելիքի պահեստարանի պայթյունի զոհերի համար»։

--00—ՅՄ