Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարակելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Երեկ պլանավորվում էր Ադրբեջանի կողմից Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձանց վերաբերյալ հարցազրույցի կամ դոկումենտալ ֆիլմի հրապարակումը, որը չեղարկվեց կամ առնվազն այդ նույն տեսքով չեղավ։ Այս մասին «Հայաստանի սահմանային անվտանգության մարտահրավերները» թեմայով քննարկմանը հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նա նշեց, որ դեռևս տեղյակ չեն, թե որն է եղել պատճառը, որ ադրբեջանական հեռուստաալիքը չի հրապարակել տվյալ ֆիլմը․ «Հավանաբար, պարզաբանումներ կլինեն, բայց շատ կարևոր է դիտարկել, որ, ցավոք, ՀՀ հանրությունը տրվում է ադրբեջանական քարոզչական հնարքներին»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ