38 գերու թշնամին տանջամահ է արել, 45 հոգի գտնվում են ադրբեջանական գերության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Հարցազրույցի առանցքում են ռազմագերիների խնդիրներն ու Արցախում ստեղծված իրավիճակը, հատկապես՝ արցախցիների իրավունքների և սոցիալական հարցերի, պատերազմի հետևանքների հաղթահարման համատեքստում։

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ 38 գերու թշնամին տանջամահ է արել, 45 հոգի գտնվում են ադրբեջանական գերության մեջ։

Ստեփանյանի համոզմամբ, Մարտակերտ ներխուժած ադրբեջանցի զինծառայողի և հայ գերիների փոխանակումը համարժեք չէր։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ