Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

1133559

«Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վաղ առավոտյան հրթիռային հարվածներ են հասցրել Հալեպի օդանավակայանի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Հարվածների հետևանքով խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում զոհերի թիվը հասել է 36-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։

Ըստ հրապարակման՝ հարձակման են ենթարկվել շիաների  «Հեզբոլլահ» աշխարհազորայիններին պատկանող զենքի պահեստները: «Հեզբոլլահ»-ի մարտիկների շրջանում զոհերի թիվը 5 է։

Ըստ ականատեսների՝ հարձակումից հետո մի շարք հուժկու պայթյուններ են լսվել Հալեպից դեպի հարավ-արևելք գտնվող Նեյրաբ միջազգային օդանավակայանի մերձակայքում գտնվող Ջիբրինի շրջանում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ