Կորոնավիրուսից մահացել է հալեպահայ բժիշկ Ջաննի Հադդադը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

Հադդադ

Հալեպում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր են գրանցվում: «Արևելք»-ը հայտնում է, որ Սիրիայում կորոնավիրուսով վարակված հիվանդների թիվն անցել է 1 500-ը: Սիրիայում քիչ չեն նաև առողջապահության ոլորտի աշխատողների մահվան դեպքերը: Կորոնավիրուսի հետևանքով արդեն մահացել են ոլորտի 55 ներկայացուցիչներ՝ բժիշկներ և հիվանդապահներ:

Երեկ Հալեպում վերջին հրաժեշտն են տվել կորոնավիրուսից մահացած 5 հայտնի բժիշկների, որոնց թվում է եղել նաև հալեպահայ անվանի բժիշկ Ջաննի Հադդադը:

--00--ԱԹ