«Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

ֆֆ

Եկեք հանձնել կամ տալ բառը հանենք, ոչ մեկ չի հանձնում, մենք դեմարկացիա ենք անում։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ըստ երևույթին մեկնաբանելով Տավուշի հարակից գյուղերի մասին հարցը․

«Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է։ Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պիտի պատերազմենք, մենք կպատերազմենք: Սահմանազատում անում ենք ոչ թե սպառնալիքի տակ, այլ որ մեզ դա պետք է։ Դելիմիտացիայից հետո Ադրբեջանը կճանաչի մեր սահմանը, բա ի՞նչ պիտի անի»,- ասել է Սիմոնյանը՝ նշելով, թե այդ սահմանը պետք է նաև Ադրբեջանին․

«Մենք ասել ենք՝ եկեք սահմանը ֆիքսենք, մերը՝ մերն է, ձերը՝ ձերը։ Սպասում ենք իրենց պատասխանին։ Այս ամենը միայն քարտեզի մասին չէ, սրա տակ պիտի լինի իրավական փաստաթուղթ` հայելային տրամաբանությամբ»,- նշում է ԱԺ նախագահը։ 

 

--00—ՍՊ