2027 թվականի Եվրոպական ամառային խաղերը կկայանան Ստամբուլում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

ւ.

Եվրոպական ամառային խաղերը 2027 թվականին կկայանան Թուրքիայում՝ Ստամբուլում, այս մասին հայտնում է Եվրոպական օլիմպիական կոմիտեն: Այս մասին հայտնում armsport.am-ը։

Ստամբուլը ոչ մի հատուկ մարզակառույց չի ստեղծի խաղերի համար և կօգտագործի առկա ենթակառուցվածքները:

Եվրոպական այդ խաղերի մի շարք մարզաձևեր կլինեն վարկանիշային 2028 թվականի Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի համար:

Առաջին Եվրոպական խաղերը կայացել են 2015 թվականին:

--00—ԼՀ