2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը շնորհվել է Երևանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

l-0x0wh-786x458z-1

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիան քիչ առաջ որոշում է կայացրել 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը շնորհել Երևանին:

«Շնորհավորում եմ, և սկսում ենք նախապատրաստվել այս նշանակալի իրադարձությանը: Այս մարզաձևից նման մեծ առաջնություն Հայաստանում կանցկացվի առաջին անգամ»,- գրել է Հարությունյանը:

--00—ՅՄ