Ալի Խամենեին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարին խոստացել է Իրանի կողմից լիակատար աջակցություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

ff

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունն առանց վարանելու կշարունակի աջակցել պաղեստինցիներին։

ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին էլ իր հերթին բարձր է գնահատել Իրանի ժողովրդի և կառավարության աջակցությունը: Քաղբյուրոյի ղեկավարը Խամենեիին հավաստիացրել է, որ «Դիմադրության ուժերը» թույլ չեն տա սիոնիստական թշնամուն (Իսրայել - խմբ.) հասնել իրենց նպատակներին՝ չնայած Գազայում տեղի ունեցածին։

--00—ՍՊ