Ղրիմի կամրջի «ահաբեկչական հարձակման» համար ՌԴ-ն Վրաստանի քաղաքացու է մեղադրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

dd

 

Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը Վրաստանի քաղաքացի Ալեքսանդր Ինասարիձեին հեռակա կալանք է սահմանել՝ ազատազրկում, վրաստանյան radiotavisupleba լրատվամիջոցի փոխանցմամբ, այսօր՝ մարտի 26-ին, հենվելով դատարանի որոշմանը, գրել է Կրեմլից վերահսկվող ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, գրում է Aliq.ge-ն։ 

Ռուսաստանն Ինասարիձեին մեղադրում է 2022 թվականի հոկտեմբերին Ղրիմի կամրջի վրա «ահաբեկչական հարձակում» կազմակերպելու համար։ Նույն տեղեկության համաձայն, նմանատիպ մեղադրանքով հեռակա կալանքի է դատապարտվել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը։

--00—ՍՊ