Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է «ՀԱՄԱՍ»-ի քաղաքական գրասենյակի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

l-0x0wh-786x458z-1

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ընդունել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեի պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:

Հանիեն նշել է, որ Իրանը կանգնած է պաղեստինյան երազանքին աջակցելու առաջնագծում, և որ Իսրայելը չի հասել իր սահմանած նպատակներին ու օրեցօր կորցնում է միջազգային աջակցությունը, որի ցուցիչներից է ՄԱԿ-ում հրադադարի վերաբերյալ ընդունված բանաձևը:

Հանիեն այդ բանաձևի ընդունումը Դիմադրության առանցքի գործողությունների և իսլամական ումմայի աջակցության արդյունք է անվանել:

--00—ՅՄ