«3+3» հարթակն օգտակար է Հարավային Կովկասի խնդիրների լուծման համար. ՌԴ-ում Իրանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

1028794

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին NEWS.ru-ի հետ զրույցում նշել է, որ տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափով հարթակի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարվա ընթացքում։

Իրանցի պաշտոնյան հույս է հայտնել, որ Վրաստանը կմիանա այդ ձևաչափին։

Ջալալին նաև հիշեցրել է, որ անցյալ տարի Թեհրանն էր հյուրընկալել այդ ձևաչափով հանդիպումը, պնդելով՝ այլ պետությունների, «գերտերությունների» միջամտությունը ոչ միայն սրում է իրավիճակը, այլև սաստկացնում է լարվածությունը Հարավային Կովկասում։

Դիվանագետը չի հստակեցրել, թե որ երկրներին նկատի ունի։

--00—ՅՄ