ՀՀ-ում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցածների մեծամասնությունը քվեարկել է Դավանկովի օգտին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

1132637

Ռուսաստանի նախագահական ընտրություններում Հայաստանից քվեարկածների մեծամասնությունը, էքզիթ փոլի տվյալների համաձայն, քվեարկել է «Նոր մարդիկ» կուսակցության անդամ, ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովի օգտին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրապարակված էքզիթ-փոլի արդյունքներով Գյումրիում քվեարկածների 48 տոկոսը իր ձայնը տվել է Վլադիսլավ Դավանկովին, 21 տոկոսը՝ Վլադիմիր Պուտինին, որը նախնական տվյալներով ընդհանուր ձայների բացարձակ մեծամասնությամբ վերընտրվել է նախագահի պաշտոնում։ Գյումրիում քվեարկության մասնակիցների 1 տոկոսը քվեարկել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկիի, 2 տոկոսը՝ ՌԴ Կոմունիստական կուսակցությունը ներկայացնող Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովի օգտին։ Էքզիթ-փոլի արդյունքներով Գյումրիում քվեաթերթիկների 10 տոկոսն անվավեր է եղել։ Հարցման մասնակիցների 19 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցին, թե ում օգտին է քվեարկել։

Երևանում քվեարկածների 63 տոկոսը, համաձայն էքզիթ-փոլի, ձայն է տվել Վլադիսլավ Դավանկովին։ Վլադիմիր Պուտինի օգտին քվեարկել է 8 տոկոսը, 1-ական տոկոս ձայն Երևանից ստացել են Լեոնիդ Սլուցկին և Նիկոլայ Խարիտոնովը։ Երևանում քվեարկությանը մասնակցածների 9 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցին, թե ում օգտին է քվեարկել, անվավեր է համարվել քվեաթերթիկների 17 տոկոսը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ