Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողին սպանած կասկածյալին ոստիկանները հայտնաբերել են Սյունիքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Screenshot_10

Այսօր՝ մարտ 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պողոսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզոսւթյան բաժնի ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանի, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի և ոստիկանության Սիսանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողղները Սիսանի բաժնի պետի գլխավորությամբ իրականցնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ՝ Սյունիքի մարզում հայտնաբերել են երեկ Երևանում աղմկահարույց սպանության գործով կասկածյալին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մի քանի ժամ շարունակ բազմաթիվ հասցեներում են եղել, այդ թվում՝ ոչ միայն Երևանում, նաև մարզերում, ու ի վերջո օպերատիվ տվյալներով պարզել են կասկածյալի գտնվելու վայրը և օպերատիվ խմբերով մեկնել են Սյունիքի մարզ, որտեղ էլ օպերացիան հաջողությամբ է ավարտվել և սպանության կասկածանքով ձերբակալել են կասկածյալին, ով այս պահին տեղափոխվում է Երևան:

Գ. Շամյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 18-ամյա Դավիթ Պ.-ն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ