Հաշված տարիների հարց է լինելու հայերի կյանքը, եթե ՌԴ-ի փոխարեն Թուրքիան գա ռեգիոն. Գառնիկ Դավթյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Թուրքիան փորձում է Հարավային Կովկասում զբաղեցնել Ռուսաստանի տեղը՝ տարածաշրջանում դառնալով թելադրող պետություն։ Երկրորդ ցեղասպանութուն է լինելու, եթե Թուրքիան գա տարածաշրջան և ՌԴ-ն հեռանա։ Դա կլինի հայերի տեղահանությամբ և միջկրոնական բախումներով՝ ստիպելով, որ գնանք այլ երկիր ապրենք, ողբերգական է լինելու։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։

«Մազոխի՞ստ ենք, մահվան պետք է պատրաստ լինենք, եթե ռուսական ուժերը ՀՀ-ն լքեն, ՀՀ-ի ու հայ ժողովրդի կյանքի տևողությունը Հարավային Կովկասում հաշված տարիների հարց է լինելու, հասարակությունը սա պետք է գիտակցի»,- ընդգծեց Դավթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ԼՀ