Եթե Սյունիք մտնեն, Արևմուտքից գալու են ՀՀ ու զոհվե՞ն, Բաքվի նավթից ու գազից Եվրոպան չի հրաժարվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

ԵԽ ընդունած բանաձևը շատ լավն է, բայց նման հայտարարություններ շատ են եղել, Ադրբեջանը չի հետևել։ Կասկածում եմ, որ Եվրոպան Ադրբեջանի նավթից ու գազից կհրաժարվի, ամեն տարի 16 մլրդ խ/մ են նրանց տալիս, այդ գումարով էլ նրանք զենք են գնում, երեխայի նման պետք չէ միանգամից ոգևորվել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

«Երկու թշնամի ունենք, երրորդը մեզ պետք չէ, ոտքի տակ կընկնենք, մեզ ներքաշում են պատերազմի մեջ, ուզում են Հայաստանում երկրորդ ֆրոնտ բացել Ռուսաստանի դեմ։ Եթե Սյունիք մտնեն, ԵՄ դիտորդներն ադրբեջանցիներին ինչպե՞ս են կանխելու, գալու են մեզ համար զոհվե՞ն, պետք է մտածենք այս մասին։ Հարևանների հետ թշնամանում ենք՝ հույսներս դնելով գեղեցիկ խոստումների վրա, որոնք գալիս են 3000 կմ հեռավորությունից։ Մեր սահմանները բացում ենք Թուրքիայի ու Ադրբեջանի առջև, հարձակման ենք հրավիրում նրանց, այս մասին պետք է մտածենք»,- ավելացրեց Խաչիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ