Տեղ գյուղն անցած ադրբեջանցին զինված է եղել ինքնաձիգով ու 1 պահատուփով․ ԱԱԾ-ն հաստատեց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

1075186

Ս.թ. փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:

 

--00—ՅՄ