Հրազենային վիրավորման հետևանքով զինծառայող է մահացել. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

f65da482721a47_65da482721a87.thumb_.jpeg.jpg

Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը: Այս մասին հայտնում է ՊՆ֊ն։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: 

 

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

 

-00—ԱՊ